Թաթոյան. Վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը երկրում իրական խաղաղություն հաստատելն է![]() 28 հունվարի 2026 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը մեր երկրում իրական խաղաղություն հաստատելն է: «Մեր առաջարկներն ուժեղ Հայոց բանակի ու անվտանգության մասին: Ոչինչ նշանակություն չունի, եթե չունենք խաղաղություն և անվտանգություն, եթե չունենք կարողություն պաշտպանելու ինքներս մեզ։ Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների առաջ, խոնարհվում ենք մեր հերոսների սուրբ հիշատակի առաջ և պարտական ենք նրանց ընտանիքներին։ Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ»,-գրել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |