Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել![]() 29 հունվարի 2026 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։ «Մինչև փետրվարի 3-ը դատարանում դռնփակ նիստով քննվելու է միջնորդությունը»,-գրել է նա: Արշակ սրբազանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին: Նրա տեսակցությունները սահմանափակված են: Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ աշխատակիցները նրան ձերբակալել էին Քննչական կոմիտեի շենքում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, որոնք վերաբերում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցների ապօրինի իրացմանը հանդիսադիր վայրում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |