ԽՍՀՄ Խնայբանկում ավանդ ունեցող մինչև 1944 թ․ ծնված անձինք կարող են փոխհատուցում ստանալ![]() 29 հունվարի 2026 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նաև այն անձինք, ովքեր ծնվել են մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Փոխհատուցումը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով։ Նախարարությունը հիշեցնում է, որ փոխհատուցում ստանալու համար ավանդատուն անձամբ, կամ իր օրինական ներկայացուցչի, կամ լիազորագրով ներկայացուցչի միջոցով պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության՝ իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն։ Դիմումին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը․
Գործընթացը նպատակ ունի վերականգնել քաղաքացիների ավանդների նկատմամբ վստահությունը և սոցիալական արդարության սկզբունքը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |