Փաշինյան․ Կոչ եմ անnւմ, որ hեղափnխnւթյnւն անեն![]() 29 հունվարի 2026 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղին՝ նշելով, որ Հայաստանի որդեգրած գիծը հստակ է, և ինքը պատրաստ է կանգնել սեփական քաղաքականության հետևանքների առաջ։ Անհամաձայններին նա կոչ է արել, որ հեղափոխություն անեն, հայտնում է Panorama.am-ը: Նա պատասխանել է նաև այն հարցին, թե ինչպես նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինքն է՞լ շնորհակալ, երախտապարտ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ «Ես կայացված մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակայն գոհունակությունն արտահայտել եմ: Մասնավորապես, եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ դրա համար մենք պետք է Ադրբեջանին կամ քննադատենք, էլ չեմ ասում, որ դատափետենք»,-ասել է նա: Հայաստանի օկուպացված տարածքների մասին հնչեցված դիտարկմանն ի պատասխան՝ Փաշինյանը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման շրջանակում։ «Ես իմ ուղերձներում էլ դրա մասին հստակ դիրքորոշում արտահայտել եմ՝ ասելով, որ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը կլուծվի դելիմիտացիայի պրոցեսի շրջանակներում, և համոզված եմ, որ կլուծվի»,-ասել է նա: Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ձևավորված ընկալումներին՝ շեշտելով, որ պետք է փոխվի հիմնական խոսույթը։ Ըստ նրա՝ «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ» խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է: «Ճշմարտությունն այն է, որ Հայաստանը մերը չէր, և այլևս մերն է: Կարծում եմ՝ մեկընդմիշտ պետք է փակենք այդ թեման, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, և այդ թեման ինձ համար փակված է»,-ասել է նա: Փաշինյանն ընդգծել է, որ չի կիսում այն մոտեցումը, ըստ որի Ղարաբաղի պայքարը պետք է շարունակվի՝ հայտարարելով, որ ինքը, որպես վարչապետ, այլ ուղի է որդեգրել։ «Ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ՝ Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի: Ես, որպես Հայաստանի վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը, և եթե քաղաքացիները գտնում են, որ սխալ եմ ես, անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն: Ես կարծում եմ՝ շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ժողովրդին կոչ անի հեղափոխություն անել: Ժողովուրդը հեղափոխություն չի արել, և մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք», – ասել է Փաշինյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |