ԵՄ ղեկավարները Բարրոզուին երկրորդ ժամկետում կթողնեն

PanARMENIAN.Net - ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում կայանալիք երկօրյա գագաթաժողովին կօժանդակեն Ժոզե Մանուել Բարրոզուին Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: «Սպասվում է, որ ԵՄ պետությունների նախագահները կօժանդակեն Բարրոզուի թեկնածությունը»,- հայտնել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը: Շվեդիան ու Չեխիան Եվրահանձնաժողովի գործող նախագահի թեկնածությանը հավանություն տալու համար խորհրդատվություններ կանցկացնեն Եվրախորհրդարանի հետ:



Հուլիսի 1-ին Բարրոզուն պատրաստվում է գագաթաժողովի մասնակիցներին ներկայացնել իր ծրագրի հիմնական դրույթները: ԵՄ անդամ երկրների կառավարությունների հավանությանն արժանանալու դեպքում ծրագիրը պաշտոնապես կներկայացվի նոր Եվրահանձնաժողովի` հուլիսի 15-ին կայանալիք առաջին նիստին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---