Հովհաննիսյանն ու Գուտերեշն անդրադարձել են կայուն զարգացման հարցերին![]() 30 հունվարի 2026 - 10:24 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ու Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն անդրադարձել են համաշխարհային խնդիրներին՝ ընդգծելով ECOSOC-ի (Տնտեսական և սոցիալական խորհրդի) աճող դերը։ Այդ մասին Հովհաննիսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Մեր քննարկումը կենտրոնացած էր Խորհրդի աշխատանքի և դրա աճող կարևորության վրա՝ ներկայիս բարդ գլոբալ միջավայրում, հատկապես Տնտսոցխորհի 80-ամյակի համատեքստում։ Ընդգծեցի արդյունավետ համակարգման կարևորությունը, կենսաբազմազանության դերը կայուն զարգացման առաջխաղացման գործում, ինչպես նաև հատուկ իրավիճակում գտնվող երկրների, այդ թվում՝ դեպի ծով ելք չունեցող և միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ կարիքները։ Քննարկեցինք նաև, թե ինչպես կարող է Տնտսոցխորհը ուժեղացնել իր դերակատարությունը և ավելի լավ համախմբել ՄԱԿ-ի համակարգը՝ ապահովելով ավելի մեծ հաշվետվողականություն և իրական ազդեցություն՝ հաջակցություն անդամ պետությունների առաջնահերթությունների»,-գրել է Հովհաննիսյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |