ԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է CertScan հարթակի ներդրումը ՀՀ մաքսային համակարգում![]() 30 հունվարի 2026 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանության «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» (EXBS) ծրագրի շրջանակում ամերիկյան S2 Global Corporation ընկերության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանին՝ դիտարկելու Հայաստանում CertScan® Inspection ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները։ Նշվում է, որ S2 Global-ի թիմը Հայաստանում էր նախադիտարկման նպատակով` ներկայացնելու, թե ինչպես կարող է CertScan-ն աջակցել ՀՀ մաքսային ծառայության աշխատանքին։ «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» ծրագիրը հատկացրել է 3․5 միլոն ԱՄՆ դոլար այս առաջադեմ հարթակի ներդրման նպատակով, որը թույլ կտա ամրապնդել սահմանային անվտանգությունը, արդիականացնել առևտրային գործընացները և նպաստել եկամուտների հավաքագրմանը։ CertScan ինտեգրացիոն հարթակը հնարավորություն կտա տարբեր սահմանային անցակետերում տեղադրված ռենտգենյան սկանավորման համակարգերից ստացվող պատկերները համախմբել մեկ միասնական հարթակում, որը տնօրինվում է կենտրոնացված կարգով Երևանից։ «Այս հարթակը կնպաստի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի նպատակների կենսագործմանը՝ նպաստավոր հիմքեր ապահովելով տարածաշրջանային առևտրի և կապուղիների ընդլայնման համար, բարելավելով ռիսկերի կառավարումը, բացահայտելով կասկածելի բեռներն ու խթանելով օրինական առևտուրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |