Լավրով․ «3+3» ձևաչափով 3-րդ հանդիպումն է պատրաստվում

Լավրով․ «3+3» ձևաչափով 3-րդ հանդիպումն է պատրաստվում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով Հարավային Կովկասին առնչվող ԱԳ նախարարների երրորդ հանդիպումը ներկայումս նախապատրաստական փուլում է: Այդ մասին նա ասել է թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Արդեն տեղի է ունեցել 2 նախարարական հանդիպում, այժմ նախապատրաստվում է 3-րդը: Մեր վրացի հարևանները դեռևս ձեռնպահ են մնում մասնակցությունից, սակայն, մենք միշտ ընդգծում ենք, որ դուռը նրանց համար բաց է»,-ասել է նա, գրում է Minval.az-ը:

Լավրովը միաժամանակ ընդգծել է նախաձեռնությանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի ակտիվ աջակցությունը։ Նրա խոսքով՝ ձևաչափն ունի մեծ նշանակություն, քանի որ բոլոր մասնակիցները հարևան երկրներ են Հարավային Կովկասում, իսկ Թուրքիան և Ադրբեջանը եղել են «3+3» հարթակի ստեղծման գլխավոր նախաձեռնողները։

«3+3» ձևաչափի մասնակից երկրներն են ՀՀ–ն, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թոււրքիան և Իրանը։ Թեև Վրաստանն էլ է մասնակից համարվում, սակայն, հրաժարվում է մասնակցել նման ձևաչափով հանդիպումներից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---