Բաբաջանյան. Վենսը ՀՀ կայցելի փետրվարի 9-ին![]() 30 հունվարի 2026 - 13:18 AMT PanARMENIAN.Net - «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ կայցելի փետրվարի 9-ին: Ըստ նրա՝ ամերիկյան քաղաքական աջակցությունն արագ պետք է վերածել գործնական, չափելի և պատասխանատվությամբ ամրագրված փաթեթի: «Եվ այսպես՝ փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան: Այդ այցը պետք է նշանավորվի ստորագրված, հստակ ժամկետներով ամրագրված և գործնականում իրականացվող պայմանավորվածություններով։ Հայաստանի ազգային շահը աներկբա է՝ ամերիկյան քաղաքական աջակցությունն արագ վերածել գործնական, չափելի և պատասխանատվությամբ ամրագրված փաթեթի՝ պաշտպանունակության իրական ուժեղացում (ժամանակակից պաշտպանական միջոցներ, տեխնոլոգիաներ, ուսուցում և համատեղ ծրագրեր), էներգետիկ անկախություն (նոր հզորություններ, ցանցերի արդիականացում, ներդրումային գործիքներ), տեխնոլոգիա ու կապիտալ (R&D, ստարտափ էկոհամակարգ, արտադրական ներդրումներ), և տարածաշրջանային հաղորդակցություններ՝ Հայաստանի ինքնիշխանության անխախտ սկզբունքով։ Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այս այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակացույցով, ինչ գործիքակազմով, և կոնկրետ ով է պատասխանատու դրա իրագործման համար։ Եթե ԱՄՆ-ն տարածաշրջանում խոսում է անվտանգության և գործընկերության մասին, ապա Հայաստանը պետք է ստանա համարժեք հնարավորություն՝ ձեռք բերելու նոր պաշտպանական կարողություններ։ Մեր նպատակը պետք է լինի մեկը՝ խոստումը դարձնել պայմանագիր, պայմանագիրը՝ կիրառելի գործիք, իսկ գործիքը՝ պաշտպանունակ Հայաստան, աշխատող տնտեսություն և կայուն զարգացում՝ չափելի, շոշափելի արդյունքներով»,-ասվում է գրառման մեջ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանից բացի, կայցելի նաև Ադրբեջան: Photo. AP Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |