Էստոնիան դեսպանություն կբացի Երևանում 2026 թվականին![]() 30 հունվարի 2026 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Էստոնիան նախատեսում է 2026 թվականին դեսպանություն բացել Երևանում։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։ Նա լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ նշելով, որ Բրյուսելում չնախատեսված հանդիպում է ունեցել նրա հետ։ «Բրյուսելը մարդկանց միավորելու հատկություն ունի։ Սպոնտան հանդիպում ունեցա իմ սիրելի ընկեր, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Մենք կրկին կհանդիպենք, եթե ոչ որևէ այլ վայրում, ապա այս տարի Երևանում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ»,- գրել է նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |