Ստյոպա Մկրտչյանը կարող է գերմանական ակումբ տեղափոխվել![]() 2 փետրվարի 2026 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և խորվաթական «Օսիեկ» ակումբի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը շատ մոտ է տեղափոխությանը գերմանական «Նյուրնբերգ», հայտնել է Kicker պարբերականը՝ հղում անելով Sportske Novosti-ին։ Հաղորդվում է, որ առաջիկայում կողմերը պատրաստվում են պաշտոնապես հայտարարել 22-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին, գրում է Factor.am-ը: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նյուրնբերգը» բաժանվել է մի շարք պաշտպաններից՝ Ռոբին Կնոխե, Օնդրեյ Կարաֆիատ և Թիմ Դրեքսլեր։ Ակումբը այժմ փորձում է համալրել պաշտպանական գիծը։ «Նյուրնբերգի» գլխավոր մարզիչն է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և Մյունխենի «Բավարիայի» երբեմնի հարձակվող Միրոսլավ Կլոզեն։ Ակումբը հանդես է գալիս Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում՝ 2-րդ Բունդեսլիգայում։ 20 տուրից հետո թիմն ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ Ստյոպա Մկրտչյանը խորվաթական «Օսիեկ» էր տեղափոխվել 2023 թվականի հուլիսին՝ Երևանի «Արարատ-Արմենիայից»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 19 հանդիպման։ Ըստ Transfermarkt պորտալի՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 400 հազար եվրո։ Հայաստանի ազգային հավաքականում պաշտպանը նորամուտը նշել է 2022 թվականին և մինչ օրս հանդես է եկել 23 խաղում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |