Պետբյուջեի եկամուտները 2025-ին աճել են 11.9%-ով

Պետբյուջեի եկամուտները 2025-ին աճել են  11.9%-ով

PanARMENIAN.Net - 2025 թվականի ընթացքում պետբյուջեի եկամուտներն ու ծախսերն աճ են գրանցել՝ նախորդ տարվա համեմատ։ Տվյալները ներկայացվել են Ֆինանսների նախարարության հրապարակած՝ Մակրոտնտեսական զարգացումների ամփոփագրում:

Պետական բյուջեի եկամուտները 2025թ հունվար-դեկտեմբերին կազմել են 2 տրլն 886 մլրդ դրամ՝ նախորդող տարվա՝ 2024-ի նկատմամբ աճելով 11.9 տոկոսով, հայտնում է Արմենպրեսը:

Հարկային եկամուտները կազմել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ՝ 2024 թվականի նկատմամբ աճելով 14 տոկոսով։

Ծախսային մասը նույնպես աճել է. ծախսերը հունվար-դեկտեմբերին կազմել են 3 տրլն 305.3 մլրդ դրամ, 2024-ի նկատմամբ աճը 11.8 տոկոս է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---