Գրիգորյանն ու Ռիտերը բարձր են գնահատել ԵՄ առաքելության դերը![]() 3 փետրվարի 2026 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 3-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի առիթով։ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և ցուցաբերած մեծ աշխատանքի համար։ Քաղաքացիական առաքելության գործունեության համատեքստում ԱԽ քարտուղարը ընդգծել է, որ դրա ներկայությունը Հայաստանում զգալիորեն նպաստել է անվտանգության ու կայունության պահպանմանը տարածաշրջանում։ Արմեն Գրիգորյյանը Ռիտերին մաղթել է հաջողություններ և նոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում։ Իր հերթին, Մարկուս Ռիտերը երախտագիտություն է հայտնել՝ հայաստանյան գործընկերների կողմից տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։ ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ 2025–ի հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը մեղադրում են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |