Սարգսյան․ Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է![]() 3 փետրվարի 2026 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի, երբ լինի, կհանրայնացվի։ Անդրադառնալով ընդդիմության հնարավոր միավորմանը՝ նա ընդգծել է դրա բարդությունը, հայտնում է Sputnik Արմենիան: «Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, բայց տեսնենք»,– ասել է Սարգսյանը։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |