Այսօր Իրանի հոգեւոր առաջնորդը կդիմի ժողովրդին

PanARMENIAN.Net - Իրանում արդեն մեկ շաբաթ է չեն դադարում բողոքի ակցիաներն ու ցույցերը: Նախագահական ընտրություններում պարտված թեկնածուները վիճարկում են արդյունքներն ու կրկին փողոց հանում իրենց կողմնակիցներին



Ակնկալվում է, որ այսօր աղոթքի ժամանակ ժողովրդին կոչով կդիմի երկրի հոգեւոր առաջնորդը` այաթոլլա Ալի Համենեին: Ակնկալվում է, որ նա հանգստության եւ միասնության կոչ կանի, դուրս գալու համար ստեղծված ճգնաժամից: Միեւնույն ժամանակ մի շարք դիտորդներ նշում են, որ Համենեիի շրջապատի շատ բարձրաստիճան հոգեւորականներ բացահայտ խոսում են խախտումների եւ քվեարկության արդյունքում կեղծումների մասին: Սակայն դեռեւս պարզ չէ, կարող են արդյոք նման հայտարարություններն արդյունքների վերանայման պատճառ դառնալ:



Նախագահ Ահմադինեժադը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ բոլոր նրանք, ով սրում է իրավիճակն ու թալան ու հրկիզումներ կազմակերպում, ընդհանուր ոչ մի բան չունեն պարսիկ ժողովրդի հետ, որն, ըստ նախագահի, արտահայտել է իր կամքը:



Նախօրեին հաղորդվել էր, որ ոստիկանությունն ու իսլամիստ կամավորականները ավերել են Թեհրանի համալսարանի մի քանի լսարաններ: Հաղորդվել է նաեւ ուսանողական հանրակացարանների վրա նոր հարձակումների մասին: Հենց ուսանողներն են կազմում ընտրությունների արդյունքներից դժգոհների զգալի մասը, հաղորդում է Euronews-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---