Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը սառեցված է19 հունիսի 2009 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը սառեցված է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների միջեւ ձեռք բերված համաձայնությունից հետո եւս Անկարան հակառակ դրան շարունակում է հայտարարել, թե դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Երեւանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: Փաստորեն, թուրքական կողմը որոշել է սառեցնել գործընթացը եւ նրան դա հաջողվեց»,-ասել է Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, բանակցություններ սկսելով Թուրքիայի հետ` Հայաստանն իրեն վերածեց ճնշումների առարկայի եւ խոցելի դարձավ: Կ.Մանոյանը ուշադրություն է դարձրել նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարությանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին` ընդգծելով, որ դրանով իսկ բավարարվում է թուրքական կողմի երկրորդ պահանջը: «Պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկը նորություն չէ: Արդեն մի քանի տարի է, ինչ թուրքական ղեկավարությունը հանդես է գալիս այդ առաջարկով, որի նպատակն է թուլացնել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: Ելնելով ստեղծված իրավիճակից` ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը պետք է կասեցնի բանակցությունները Թուրքիայի հետ»,-հայտարարել է Կիրո Մանոյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |