ԵՄ վիզաների ազատականացման ծրագրով կատարվել է 7 հենանիշ![]() 6 փետրվարի 2026 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2025 թվականի կատարողականի քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացին։ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացվել է, որ գործողությունների ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարվել է 7 հենանիշ, 10-ը գտնվում է իրագործման փուլում, իսկ ևս 5-ը՝ մեկնարկային փուլում, հայտնում է Արմենպրեսը: Հայաստանը և ԵՄ-ն վիզաների ազատականացման երկխոսությունն սկսել են 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականի նոյեմբերին Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է համապատասխան գործողությունների ծրագիրը, որի իրագործման ուղղությամբ կառավարությունն այժմ ակտիվ աշխատանքներ է իրականացնում։ 2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |