Սիրիայի առաջին տիկինը ծանոթացել է «Հայաստան» հիմնադրամի կառուցվածքի, աշխատանքի սկզբունքի եւ փորձի հետ19 հունիսի 2009 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության առաջին տիկին Ասմա Ալ-Ասադի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տիկին Նատալիա Նալբանդյանը:Հանդիպումը խորհրդատվական բնույթի էր. այն նպատակ ուներ, Սիրիայի առաջին տիկնոջ խնդրանքով, ներկայացնել հիմնադրամի կառուցվածքը, գործելակերպն ու լավագույն փորձառությունը: Խոսվեց նաեւ դրամահավաք միջոցառումների կազմակերպման եւ աշխատանքների համակարգման այն մեխանիզմների մասին: Հիմնադրամի առաքելության մասին պատմող ֆիլմի դիտումից հետո, Արա Վարդանյանը պատասխանեց առաջին տիկնոջ հարցերին: Սիրիայի Արաբական Հանրապետության առաջին տիկինը նշեց, որ Սիրիայում այսօր բնակվում է շուրջ 18 միլիոն սիրիացի, եւս 15 միլիոնը սփռված է աշխարհով մեկ: Նրա խոսքով` հայրենակիցները պարբերաբար ցանկություն են հայտնում ներդրումներ անել իրենց երկրի տնտեսության մեջ. ահա այստեղ է, որ հիմնադրամի նման կառույցը կարող է իր դերակատարումն ունենալ Սիրիայում: Հանդիպման ավարտին առաջին տիկինը ցանկություն հայտնեց Արա Վարդանյանին հյուրընկալել իր երկրում եւ ավելի մանրամասն ծանոթանալ «Հայաստան» համահայկական բարեգործական հիմնադրամի գործունեության առանձնահատկություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |