Դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գույքը![]() 6 փետրվարի 2026 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հերթական հայցը, որը ներկայացվել է Գլխավոր դատախազության կողմից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դիմել է դատարան՝ պահանջելով նախկին պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Ռուբիկ Կարապետի Հակոբյանից, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված մեկ այլ անձից բռնագանձել մի շարք գույքեր՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Մասնավորապես, պահանջը ներառում է հինգ անշարժ գույք, մեկ անշարժ գույքի գնման իրավունք և երկու տրանսպորտային միջոց։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |