Հայ ըմբիշները 14 ոսկե մեդալ եմ նվաճել Էստոնիայի միջազգային մրցաշարում

Հայ ըմբիշները 14 ոսկե մեդալ եմ նվաճել Էստոնիայի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանի ըմբշամարտի հավաքականները Տալլինում անցկացված Քրիստիան Պալուսալուի անունը կրող 37-րդ միջազգային հուշամրցաշարում թիմային հաշվարկում գրավել են առաջին հորիզոնականները, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայ ըմբիշները 14 ոսկե մեդալ եմ նվաճել:

Ազատ ոճի ըմբիշներից մրցաշարի հաղթող են ճանաչվել 61 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ Արսեն Հարությունյանը, 70 կգ Դավիթ Մարգարյանը, 74 կգ Նարեկ Հարությունյանը, 79 կգ Հրայր Ալիխանյանը, 97 կգ Կնյազ Իբոյանը և 125 կգ Խաչատուր Խաչատրյանը։

Արծաթե մեդալներ են նվաճել 61 կգ Մեջլում Մեջլումյանը, 65 կգ Արման Մուսիկյանը և 79 կգ Հայկ Պապիկյանը։

86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը ապահովել է բրոնզե մեդալ։

Հունահռոմեական ոճի ըմբիշներից հաղթող են դարձել 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Գասպար Տերտերյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը, 97 կգ Հայկ Խլոյանը և 130 կգ Արամայիս Հարությունյանը։

Մրցաշարի երկրորդ հորիզոնականում են հայտնվել 67 կգ Յուրիկ Հովեյանը, 72 կգ Աշոտ Խաչատրյանը և 97 կգ Ռուբեն Գևորգյանը։

Երրորդ տեղը զբաղեցրած ըմբիշներն են՝ 63 կգ Արմեն Սուքիասյանը, 77 կգ Սամվել Տերտերյանը, 82 կգ Մարտիկ Պետրոսյանը և 87 կգ Գևորգ Թադևոսյանը։

Հուշամրցաշարին մասնակցել են 15 երկրի ըմբիշներ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---