Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը![]() 9 փետրվարի 2026 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային անվտանգության ներկա իրավիճակին առնչվող հարցերին։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքի իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, հայտնում է APA-ն: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ քայլերի համադրմանը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |