ՀՀ մարզիկները սկսել են ելույթները ձմեռային օլիմպիադայում

ՀՀ մարզիկները սկսել են ելույթները ձմեռային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:

Հայաստանի օլիմպիական թիմի անդամ Կատյա Գալստյանը, որը մասնակցում է դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևին, դասական ոճով առաջին 10 կիլոմետրն անցնելուց հետո չի կարողացել հասնել վերջնագծին։ Կանանց այս մրցաձևում օլիմպիական չեմպիոն է դարձել Շվեդիան ներկայացնող Ֆրիդա Կարլսոնը՝ 53 րոպե 45 վայրկյան արդյունքով։

Կատյա Գալստյանը մասնակցում է ձմեռային օլիմպիադային արդեն 4-րդ անգամ։ Նա կրկին հանդես է գալու փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում։

Դահուկորդ Միքայել Միքայելյանը նույն՝ 20 կմ սկիաթլոն մրցաձևում, որտեղ համատեղվում են դասական և ազատ ոճերը, 73 մասնակիցներից զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը՝ 51 րոպե 06 վայրկյան արդյունքով։ Այս մրցաձևում հաղթող է ճանաչվել նորվեգացի Յոհանես Կլեբոն՝ 46 րոպե 11 վայրկյան ժամանակով։

Միքայել Միքայելյանը կրկին մրցելու է փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում։

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը մասնակցելու է հսկա ոլորավայրէջքի մրցմանը փետրվարի 14-ին, իսկ փետրվարի 16-ին՝ հանդես է գալու ոլորավայրէջք մրցաձևում։

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու։ Մրցումները ընթանում են 16 տարբեր մարզաձևում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---