Փետրվարի 9-ի երեկոյան մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանը չի գործի![]() 9 փետրվարի 2026 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից մինչև 21:00-ն, մայրաքաղաքում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների ընթացքում անվտանգության ապահովման նպատակով երթևեկության և տեղաշարժի սահմանափակումներ կլինեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Նշված ժամերին չի գործի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը: ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Երևանից նա կմեկնի Բաքու։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |