Երեւանում տեղի է ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան19 հունիսի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27, 28-ին Հայաստանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի է ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրությունը: Երկու գործողությունից կազմված օպերայի նոր բեմադրության ստեղծման մեջ ներգրավված են դիրիժոր Յուրի Դավթյանը, բեմադրող ռեժիսոր Գեորգի Իսահակյանը, նկարիչ Վյաչեսլավ Օկունեւը, պարերի բեմադրիչ Վիլեն Գալստյանը, խմբավար Կարեն Սարգսյանը եւ ուրիշներ:Օպերայի հիմքում ընկած է Հովհանես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմը: Հիշեցնենք, որ օպերայի պրեմիերան կայացել է Մոսկվայում 1930-ին, իսկ Երեւանում այն առաջին անգամ բեմադրվել է 1933-ին: Հենց «Ալմաստ» օպերայով է բացվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |