ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում ներառվել է նաև Հայաստանի Unibank-ը

ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում ներառվել է նաև Հայաստանի Unibank-ը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հանդեպ ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում ներառվել է նաև հայաստանյան Unibank-ը:

«Ազատության» տրամադրության տակ է Եվրամիության արտգործնախարարության կազմած՝ սահմանափակումների 20-րդ փաթեթը, որի նպատակն է, ըստ Բրյուսելի, թիրախավորել Ռուսաստանի եկամուտները և ռազմական կարողությունները՝ Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմին ի պատասխան:

«103 կազմակերպությունների ու անհատների շարքում առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել նաև 2001-ին Հայաստանում հիմնադրված Unibank-ի և ադրբեջանական Yelo Bank-ի նկատմամբ: Եթե փաթեթն ընդունվի այս տեքստով, այդ բանկերը կզրկվեն ԵՄ-ի հետ ֆինանսական գործառույթներ իրականացնելու հնարավորությունից, նրանց՝ ԵՄ-ում ունեցած ակտիվները կսառեցվեն»,-ասվում է հրապարակման մեջ:

Եթե փաթեթն ընդունվի ներկայիս ձևով, նշված բանկերը կզրկվեն Եվրամիության տարածքում ֆինանսական գործարքներ կատարելու իրավունքից, իսկ նրանց ակտիվները ԵՄ տարածքում կսառեցվեն։

Փաթեթը արդեն քննարկվել է ԵՄ անդամ երկրների միջև, իսկ նրա վերջնական հաստատումը սպասվում է առաջիկա օրերին՝ նախքան Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժման հինգերորդ տարելիցը։

«Մենք առաջին անգամ կակտիվացնենք նաև պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարը՝ արգելելով համակարգչային թվային կառավարման մեքենաների և ռադիոընդունիչների արտահանումը և մատակարարումը, երբ կա այդ արտադրանքի՝ Ռուսաստան վերաարտահանման բարձր ռիսկ», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լայենը։

Թարմացված․ փետրվարի 18-ին պարզվեց, որ քննարկման վերջին փուլում հայաստանյան Unibank-ը հանվել է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների ցանկից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---