Հայտարարատուները մարտի 2-ից կկարողանան հետ ստանալ իրենց սոցիալական կրեդիտները

Հայտարարատուները մարտի 2-ից կկարողանան հետ ստանալ իրենց սոցիալական կրեդիտները

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսում հայտնել է, որ այս տարվա մարտի 2-ից ֆիզիկական անձ հայտարարատուները կկարողանան հետ ստանալ իրենց սոցիալական կրեդիտները։

«Անցած տարի ընդունված օրենքով՝ հայտարարագրերը ներկայացնելու կամ հաստատելու ժամանակահատվածը մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է: Մարտի 2-ն այն ամենամոտ ժամկետն է, որից սկսած կարող են մտնել, էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել, սոցիալական կրեդիտների վերադարձի դիմում լրացնել և ստանալ սոցիալական կրեդիտները»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:

Հակոբյանը նշել է նաև, որ այժմ քննարկվում է նաև առողջապահական ծախսերի մասով ավելի շատ փոխհատուցում տրամադրելու հնարավորության հարցը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---