Կրոնական եւ քաղաքական առաջնորդները պետք է միասին դիմակայեն մարտահրավերներին19 հունիսի 2009 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը մասնակցել է կրոնական առաջնորդների չորրորդ գագաթաժողովին, որը նվիրված էր Հռոմում «Մեծ ութնյակի» տեղի ունենալիք հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է կաթողիկոսի մամլո ծառայությունը: Արամ 1-ինը բացել է գագաթաժողովի աշխատանքը եւ ողջունել տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչներին: «Կրոնական եւ քաղաքական առաջնորդները պետք է միասին դիմակայեն մարտահրավերներին, որոնք ծառացած են մարդկության առաջ, քանի որ միանման մոտեցումները չեն կարող երաշխավորել համաշխարհային խնդիրների երկարատեւ լուծում»,- հայտարարել է Արամ 1-ինը: Գագաթաժողովի շրջանակներում շոշափվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ անվտանգության ապահովման հարցեր: Գագաթաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել Իտալիայի վարչպետ Սիլվիո Բերլուսկոնին:Կրոնական գործիչների գագաթաժողովին ներկա էին քրիստոնեության, հուդայականության, իսլամի, բուդդիզմի, սինտոիզմի եւ այլ ավանդական կրոնների եւ միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 20 երկրներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |