Վարչապետ․ Վենսի այցը ՀՀ-ն դնում է համաշխարհային ուշադրության կենտորնում![]() 11 փետրվարի 2026 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի այցից Հայաստանի կառավարությունը ստացել է սպասված արդյունքը՝ հավելելով, որ այդ այցը ՀՀ-ն դնում է համաշխարհային ուշադրության կենտորնում: «Շատ կարևոր է, որ ԱՄՆ ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է ՀՀ-ում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա»,-նշել է նա: Անդրադառնալով հնչեցված թվերի հետ կապված քննարկումներին՝ Փաշինյանն ասել է, որ Վենսը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս ԱՄՆ-ի քաղաքական կամքը՝ աջակցելու ՀՀ-ում ներդրումների իրականացմանը։ «Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն և դարձվեն կոնկրետ նախագծեր, հասցեներ և լոկացիաներ»,-ասել է նա: Անդրադառնալով TRIPP-ին՝ վարչապետն ասել է, որ ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքական և ներդրումային նախաձեռնությունն է, որը վստահություն է արտահայտում երկրի ապագայի հանդեպ։ «ԱՄՆ-ն առաջնորդելու է այդ ներդրումային գործունեությունը։ Ֆրոնտ օֆիս, բեք օֆիս ասվածը պետք է ընկալենք, և այդպիսին է իրականում, ներդրողի ցանկությունը, որպես բարձրորակ և գրավիչ ծառայություններ մատուցելու եղանակ։ Ֆրոնտ օֆիսում կարող է ընդհանրապես մարդ չլինել, արհեստական բանականություն լինի, լինեն գերժամանակակից սարքավորումներ և այդ ֆրոնտ օֆիսի հիմնական գործառույթը կարող է լինել այդ սարքավորումների սպասարկումը և այլն»,- նշել է նա։ Լրագրողի այն հարցին, թե նույն մեխանիզմը գործելո՞ւ էարդյոք Ադրբեջանում, Փաշինյանը պաստախնել է, որ TRIPP-ը ներդրումային ծրագիր է, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում, Ադրբեջանում TRIPP չկա և հետևաբար չի կարող ասել՝ Ադրբեջանում ինչ է լինելու։ «Ընդհանուր այն է, որ երկու երկրներում էլ սահմանային անցումները և այլն գործելու են երկրների օրենսդրությամբ, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակում։ Փոխադարձության պայմաններում լինելու է տրանսպորտային կապուղիների, հաղորդակցության հասանելիություն։ Ըստ պայմանավորվածության՝ 50 տարուց հետո տոկոսների հարաբերակցությունը փոխվելու է և ՀՀ-ն ունենալու է արդեն 49 տոկոս։ Հաշվարկը այնպիսին է, որ ներդրո՞ւմ են, չէ, անում մարդիկ, խոսվում է միլիարդավոր ներդրումների մասին, այդ ներդրումները հետ պետք է բերվեն, և շահույթ էլ պետք է լինի։ Հիմա խնդիրը նրանում է, որ ցանկացած ներդրող, ընդ որում՝ բոլոր ներդրումային ծրագրերում՝ այդ թվում Հայաստանում, ուզում է ունենալ որոշակի երաշխիքներ, որ այդ փողերը հետ կբերի»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը հայտնել է, որ սկզբում քննարկումների առարկա է եղել TRIPP-ի գործողության ժամկետը, 99 տարի։ «Մտածում էինք, ասում էինք՝ բայց 99 տարի, որոշակի դիսկոմֆորտ ունեինք այս թվերի հետ, նաև թիմում: Բայց մեկ էլ արձանագրեցինք՝ բայց հլը եկեք մի հատ այլ դիտանկյունից նայենք այս հարցին։ ԱՄՆ-ն Հայաստանում 99 տարով, առնվազն 99 տարով, իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունը ասում է, որ ՀՀ-ն 99 տարի որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, և այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։ Ուզում եմ, որ մենք այս պահն իրոք գնահատենք»,- ընդգծել է վարչապետը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |