Ավանեսյան․ Գալու է մի օր, որ տարեկան զննումները դառնալու են պարտադիր![]() 11 փետրվարի 2026 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ պետության կողմից ապահովված առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների համար արդեն իսկ առկա է տարեկան բժշկական զննումներից օգտվելու հնարավորություն։ Նա նշել է, որ առողջապահության նախարարությունը դա խրախուսում է և գալու է մի օր, երբ դա դառնալու է պարտադիր, հայտնում է 1lurer.am-ը: «Քայլեր ենք անում նաև, որպեսզի տարեկան զննումն անցնելու հարմարավետությունն էլ ապահովենք: Առաջիկայում ArMed-ում գործիքները կբացվեն, հիմա փորձարկման ընթացքում ենք, ըստ որի՝ կլինի օնլայն տարեկան զննման հարցաշար: Անձը կլրացնի այդ հարցերը, կհաշվարկվեն նրա հիվանդացության ռիսկի ուղղութունները, և արդեն շատ ավելի սպեցիֆիկ հետազոտությունների ու հետագա քայլերի խորհրդատվություն կստանա»,- ասել է նախարարը: Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |