Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ![]() 11 փետրվարի 2026 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի հիմնած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի ընթացքում նա ընտրվել է կուսակցության նախագահ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայնել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ «Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։ Փետրվարի 12-ին 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը»,-ասվում է գրառման մեջ: Հունվարի 19–ին հայտարարվեց, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |