Հայաստանում տնտեսական անկումն իրեն զգացնել է տալիս. 15.7 տոկոս 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին19 հունիսի 2009 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը կրճատվել էր 15.7 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, եւ կազմել է 839 մլրդ.356.6 մլն. դրամ: Հարկ է նշել, որ 2009 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում այդ ցուցանիշը հավասար էր 9.7 տոկոսի եւ չէր հասնում երկնիշ թվի: 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին ոչ մեծ անկում արձանագրվել էր շինարարության ոլորտում` 56.1 տոկոս, արդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 10.5 տոկոս, իսկ գյուղատնտեսությունում` 2.9 տոկոս, ծառայությունների ոլորտում` 1.7 տոկոս, ընդ որում, մանրածախ առեւտուրն աճել է 0.2 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արձանագրվել էր սղաճ` 2,5 տոկոս մակարդակում, 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2008 թվականի դեկտեմբերի համեմատությամբ, արձանագրվել էր սպառողական գների աճ 5,5 տոկոսով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |