ԲՏԱ նախարարն ու Shield AI-ի տնօրենը քննարկել են գործակցության հեռանկարները ռազմարդյունաբերության ոլորտում![]() 11 փետրվարի 2026 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 10-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության պատվիրակությանը, որի կազմում էին միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլին։ Հայրապետյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Shield AI ընկերության միջև արդեն ձևավորված համագործակցությունը պաշտպանական ոլորտում՝ ընդգծելով դրա խորացման հնարավորությունները։ Հանդիպման հիմնական թեմաներն են եղել ռազմարդյունաբերական համագործակցության հեռանկարները, ինքնավար ծրագրային հարթակների կիրառման հնարավորությունները, ինչպես նաև գիտահետազոտական և փորձարարական ծրագրերի համատեղ իրագործումը։ Նախարարը ներկայացրել է կառավարության նախաձեռնությունները, որոնք միտված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև բարձրակարգ ինժեներական ներուժը Հայաստանում։ Նա հատուկ շեշտել է համագործակցության լայն ուղղությունների առկայությունը պաշտպանական տեխնոլոգիաներում։ Քրիս Բրինքլինն անդրադարձել է Shield AI ընկերության գործունեությանը՝ ներկայացնելով նրանց տեխնոլոգիական լուծումները, մասնավորապես՝ արհեստական բանականության և ինքնավար համակարգերի ոլորտում ձեռք բերած փորձը։ Նա կարևորել է համագործակցության խորացումն ու նշել է ընկերության պատրաստակամությունը գիտական հետազոտությունների, փորձարարական մշակման (R&D), փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ։ Shield AI-ը հանդիսանում է ԱՄՆ ավիատիեզերական և պաշտպանական տեխնոլոգիաների առաջատար ընկերություններից մեկը։ Այն կենտրոնակայան ունի Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում և մշակում է արհեստական բանականությամբ աշխատող ինքնավար համակարգեր, որոնք կիրառվում են ռազմական տարբեր հարթակներում՝ ներառյալ օդանավեր, անօդաչու սարքեր, նավեր, արբանյակներ և ստորջրյա տեխնոլոգիաներ՝ աջակցելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը և նրա դաշնակիցներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը և Shield AI-ի Կառավարության հետ կապերի փոխնախագահ Չիպ Բյուրքհալտերը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |