Առանց վարորդներին զգուշացնելու մեքենաների տարհանման դեպքերը կբացառվեն

Առանց վարորդներին զգուշացնելու մեքենաների տարհանման  դեպքերը կբացառվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում սխալ կայանված մեքենաների տարհանման ժամանակ ոստիկանների կողմից վարորդներին չզգուշացնելու դեպքերը կբացառվեն։ Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Մեքենաների տարհանման բազմաթիվ դեպքերում ՀՀ ոստիկանությունը վարորդներին չի զգուշացրել, ինչի հետևանքով կիրառվել է նաև 20,000 դրամի չափով տուգանք։

«Անցած տարի մենք մի քանի դիմում-բողոք ենք ունեցել մեր քաղաքացիներից, որի ընթացքում նշվել է, որ իրենք չեն տեղեկացվել իրենց մեքենաների տարհանման մասին։ Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ պարեկային ծառայողները ողջամտորեն չեն կարողացել իդենտիֆիկացնել վարորդին ու զանգել նրան։ Ընթացիկ տարում ծառայողների հետ իրազեկումներ ենք իրականացնում, որպեսզի նման դեպքերն ամբողջությամբ բացառվեն»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ծառայողներին հորդորվել է պահպանել այն կանոնակարգը, որը գործում է կայանման դեպքերում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---