ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցողների իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված նախագիծը

ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցողների իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված նախագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Ըստ ընդունված կարգավորումների՝ աջակցող միջոցների տրամադրման կամ դրանց վերանորոգման փոխհատուցման գործընթացում պետության հետ համատեղ կարող են ներգրավվել նաև ոչ պետական կազմակերպություններ, հայտնում է 1lurer.am-ը:

Միաժամանակ հստակեցվել են անկախ կյանքի կենտրոնի հասկացությունն ու գործառույթները, սահմանվել են միասնական կանոններ և մոտեցումներ՝ նպատակ ունենալով ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և որակյալ ծառայությունների մատուցումը։

Սահմանվել է նաև անձնական օգնականի ծառայությունների մատուցման նոր կարգ, որի արդյունքում գործընթացը դարձել է եռակողմ՝ մեկ միասնական պայմանագրի կնքմամբ։

Բացի այդ, ֆունկցիոնալության գնահատում անցած և գործող գնահատման որոշում ունեցող անձինք նոր ծառայություն ստանալու նպատակով կրկնակի գնահատում չեն անցնելու․ փոփոխությունը կատարվելու է միայն Ծառայությունների անհատական ծրագրում (ԾԱԾ)։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---