Արցախից տեղահանված մոտ 30,000 անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել![]() 13 փետրվարի 2026 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Արցախից բռնի տեղահանված մոտ 30,000 անձ է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն։ Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ «20,769 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, բացի դրանից՝ 9715 անչափահաս էլ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել անձնագրավորման միջոցով։ Այսինքն մոտ 30, 000 անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն։ Այս թվի գերակշիռ մասը հենց 2025 թվականի երկրորդ կիսամյակում դիմած անձինք են, երբ մենք հեշտացրինք այդ գործիքը։ Եթե նախկինում 40-50 դիմում էր լինում, ապա այսօր պլատֆորմում օրական 200 դիմում է ստացվում»,- ասել է Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նրա խոսքով՝ մինչև այս պահը մերժման որևէ դեպք չի արձանագրվել։ Ըստ նախարարի՝ տարվա սկզբից արդեն 1000 դիմում է ստացվել բռնի տեղահանված անձանցից։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115,365 մարդ է բռնի տեղահանվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |