ԶԼՄ․ Էստոնիայի դեսպանի նստավայրը Թբիլիսիից տեղափոխվում է Երևան![]() 13 փետրվարի 2026 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում և Հայաստանում հավատարմագրված Էստոնիայի դեսպան Մարգե Մարտիսալու-Կահարայի գործունեությունը Թբիլիսիում դադարեցվել է։ Համապատասխան որոշումը ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը։ Որոշման համաձայն՝ դիվանագետը, որի նստավայրը մինչ այժմ գտնվել է Թբիլիսիում, մարտ ամսից իր գործունեությունը շարունակելու է Երևանում, գրում է APA-ն: Փոփոխությունների պատճառ է նշվել Էստոնիայի և Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացումը, ինչպես նաև Հայաստանի հետ կապերի ամրապնդումը։ Մարգե Մարտիսալու-Կահարան մարտի 10-ին կավարտի իր առաքելությունը Վրաստանում։ Մինչ նոր դեսպանի նշանակումը Վրաստանում Էստոնիայի դեսպանատունը ղեկավարելու է գործերի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը չի հայտնել, թե երբ է նշանակվելու Վրաստանում նոր դեսպան։ Էստոնիայի դեսպանատունը Հայաստանում բացելու մասին որոշումը ընդունվել է 2025-ի նոյեմբերին։ Ակնկալվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը մարտին սկսել է աշխատանքը։ Էստոնիայի դեսպանատունը Վրաստանում բացվել է 2006 թվականին, իսկ Վրաստանի դեսպանատունը Էստոնիայում՝ 2007 թվականին։ Ներկայումս Վրաստանը Էստոնիայում դեսպան չունի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |