«Հայփոստի» պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ․ Գործն ուղարկվել է դատարան![]() 13 փետրվարի 2026 - 18:19 AMT PanARMENIAN.Net - «Հակակոռուպցիոն կոմիտեում «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված ընկերության փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը, ունենալով տվյալ բաժանմունքի աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև իր իրավասությանը հանձնված դրամական միջոցները պահպանելու գործառույթներ, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերով՝ ընդհանուր 568,000 ՀՀ դրամի հափշտակություն։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի հոկտեմբերին իր անձնական կարիքների համար փոստային բաժանմունքի դրամարկղից հափշտակել է 425,589 ՀՀ դրամ կանխիկ գումար և 142,630 ՀՀ դրամին համարժեք կոմերցիոն ապրանքներ։ Փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը ձերբակալվել ու ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |