ԱՄՆ պատրաստ է զարգացնել գործակցությունը ՀՀ հետ պաշտպանության ոլորտում![]() 14 փետրվարի 2026 - 12:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ փետրվարի 13-ին նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Նախարարը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր: Դեյվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը, ինչպես նաև աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների գործընթացին: Սուրեն Պապիկյանն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության կարևորությունն այս ժամանակահատվածում, երբ Հայաստանը պաշտպանական բարեփոխումների ակտիվ փուլում է: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը: Զրուցակիցները հատկապես կարևորել են կրթության, վերապատրաստումների, վարժանքների, փորձի փոխանակման և մասնագիտական խորհրդատվության ուղղությունները: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ԱՄՆ-ն 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |