Սիմոնյան. Կվերադառնան, բոլորն են վերադառնալու![]() 14 փետրվարի 2026 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան։ Նա հավելել է, որ բոլորն են վերադառնալու: Նա չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ վերջինս մտադիր չէ ազատ արձակել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, նշելով, որ դեռևս չի ծանոթացել այդ հայտարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան: «Այն գործընթացը, աշխատանքն ու այն ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող է, և մենք չպետք է հրաժարվենք դրանից։ Կվերադառնան, բոլորն են վերադառնալու։ Այսօր չէ, վաղը չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են։ Ինչպես ժամանակին 200-ի հասնող մարդիկ կային, էլի կային մարդիկ, որոնք համարվում էին չվերադարձողների ցուցակում, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել դրան: Այդ աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա ՀՀ»,– ասել է նա։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը` նշելով, որ հայկական կողմը շարունակելու է աշխատանքը նրանց ազատ արձակման ուղղությամբ, հայտնում է «Փաստինֆոն»: «Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի բոլոր գերիներին ազատենք, այդ աշխատանքը կշարունակենք։ Բոլոր հնարավոր ձևաչափերով մինչև հիմա աշխատել ենք և կշարունակենք աշխատել»,–ասել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ գերիների հարցը բարձրացնում են ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլև տարբեր այլ ձևաչափերով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում, պատասխանելով France 24 հեռուստաալիքի թղթակցի հարցերին, մերժել է Արցախի ղեկավարներին «ներում շնորհելու հնարավորությունը»: Նա հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ գերիների հարցը Բաքու այցի ժամանակ՝ հավելելով, որ ինքը շարադրել է Բաքվի դիրքորոշումն այդ հարցում, և դրանով քննարկումն ավարտվել է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |