Ակոպովա–Ռախմանին զույգը հաղթահարել է որակավորման փուլն Օլիմպիադայում

Ակոպովա–Ռախմանին զույգը հաղթահարել է որակավորման փուլն Օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին պարային զույգը հաղթահարել է որակավորման փուլն ու փետրվարի 16-ին հանդես կգա ազատ ծրագրով։

Գեղասահքի սպորտային պարերի կարճ ծրագրում զույգը հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:

Նրանք վաստակել են 66.27 միավոր՝ ընդգրկվելով 16 լավագույնների շարքում:

Ակոպովա–Ռախմանին զույգը հանդես է եկել «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, չնայած Բաքվի բողոքներին, սակայն անվանումը չի նշվել՝ հայտարարվել է միայն հեղինակ Արա Գևորգյանի անունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---