Սպասվում է առանց տեղումների եղանակ, կտաքանա ևս 2-3 աստիճանով![]() 17 փետրվարի 2026 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 17-19-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Երևանում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, ինչպես նաև 20-21-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան և 19-ին սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում փետրվարի 17-ի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի + 13-15 աստիճանի, իսկ երեկոյան՝ +7...+9 աստիճանի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |