ՀԱԿ․ Փաշինյանը խարխլում է հայոց պետականության հիմքերը և սահմանադրական կարգը![]() 17 փետրվարի 2026 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն և «խստորեն դատապարտել է վերջինիս նկատմամբ իրականացվող ապօրինի քայլերն ու Վեհափառ հայրապետի, ինչպես նաև մյուս բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ կիրառվող ճնշումները»։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ապօրինի գործողությունների մեջ ներգրավելով դատական համակարգը և իրավապահ մարմիններն, ըստ էության, խարխլում է Հայոց պետականության հիմքերը և սահմանադրական կարգը։ Պետական հաստատությունները քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն լծվել են Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկելու անպատվաբեր գործին»,-ասվում է հայտարարության մեջ: ՀԱԿ-ը կոչ է արել միջազգային կառույցներին՝ գնահատական տալ Մարդու իրավունքների բնագավառում «Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ»։ «Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն. Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական վարույթ է նախաձեռնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ, խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։ Դրա պատրվակ է հանդիսացել դատարանի իբր օրինական որոշման պահանջները չկատարելը։ Սա բացահայտ ծաղր է արդարադատության, օրինականության եւ բանականության նկատմամբ։ Դատարանը անթաքույց ոտնակոխ անելով Սահմանադրությունն ու օրինականությունը, վարույթ է ընդունել և հայցի ապահովման միջոց է ընտրել մի հայցադիմումի վերաբերյալ, որի առարկան գտնվում է ՀԱԵ բացառիկ իրավասության ներքո։ Սահմանադրութունը աներկբա արգելում է պետությանը միջամտել կրոնական կազմակերպության ինքնակառավարմանը։ Այս անհեթեթությունը կատարելության հասցնելու մոլուցքով, Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել այդ ապօրինի որոշումը չհարգելու առիթով։ Մերկապարանոց չհնչելու համար մեջբերենք դեռ 1991թ. ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածները. Հոդված 17. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը` ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը. բ) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գարծունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն. գ) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա: Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը.
Միևնույն ժամանակ Հայաստանյաց Առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաևւ հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը՝ միջազգային իրավական նորմերի սահմաններում: Հոդված 18. Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին և սպասավորներին վերապահում է հասարակական և քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար»,-ասվում է հայտարարության մեջ: Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: Հայաստանի վարչապետՆիկոլ Փաշինյանըհամոզմունք է հայտնել, որ Ավստրիայում Հայ եկեղեցուԵպիսկոպոսաց ժողովկազմակերպելու նպատակըկաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է: «Գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկությունը, որ, իրականում, Հայաստանից դուրս եպիսկոպոսաց ժողով հրավիրելու և այս պրոցեսների խորքային նախաձեռնությունը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը և Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս հանելն է և որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն է և, որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը։Ես դա թույլ չեմ տալու։ Հայաստանը չի պատրաստվում դիտորդի նման հետևել, հակազդեցություն է լինելու շատ կոշտ, բարերարների դիմակի տակ թաքնված` Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել,կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»,- ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |