Աբրահամյան․ Տնային կալանքը պարզ նպատակ ունի՝ հեռանալ աղմուկից և մարդուն զրկել հաղորդակցության հնարավորությունից

Աբրահամյան․ Տնային կալանքը պարզ նպատակ ունի՝ հեռանալ աղմուկից և մարդուն զրկել հաղորդակցության հնարավորությունից

PanARMENIAN.Net - Իշխանության կողմից տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մարտավարությունն ունի հստակ նպատակ, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իշխանության մարտավարությունը պարզ նպատակ ունի՝ հեռանալ աղմուկից ու գլխացավանքից և առավելագույնս մարդուն զրկել հաղորդակցության հնարավորությունից»,- նշել է նա։

Պատգամավորի գնահատմամբ՝ եթե քաղաքական բնույթի գործերով կալանքի կիրառման դեպքում ընդդիմադիր դաշտը և ակտիվ նախաձեռնություններն ունեն ավանդական գործիքակազմ, որը տարբեր արդյունավետությամբ կիրառվել է, ապա տնային կալանքի պայմաններում իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ։

«Միքայել և Մկրտիչ սրբազաններ, Դավիթ Համբարձումյան, Սամվել Կարապետյան, Արթուր Սարգսյան ու երկար շարունակելի ակտիվ գործիչների, հոգևորականների շարք, ովքեր այս պահին բանտում չեն, սակայն բավականին մեծ սահմանափակումներով տնային կալանքի ռեժիմում են։

Իշխանությունը մանևրում է՝ և՛ ներսի, և՛ դրսի աղմուկից խուսափելու համար, ինչին պետք է իրավիճակին համահունչ արձագանքել և գործել»,- գրել է նա։

 Ուշագրավ
---