ՏԿԵ փոխնախարար․ ՀՀ-ն միայն ընտրել է մոդուլային ատոմակայանի տարբերակը, հստակ չէ՝ որ երկրի առաջարկը կընդունվի![]() 17 փետրվարի 2026 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը որոշում է կայացրել միայն նոր ատոմակայանի տեսակի հարցում՝ այն մոդուլային կլինի, սակայն, հստակ չէ, թե ում հետ կհամագործակցի և որ երկրի առաջարկը կընդունվի: Այդ մասին տեղեկացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը,հայտնում է «Ազատությունը»: Փոխնախարարի խոսքով՝ քննարկումները շարունակվում են և վերջնական պայմանավորվածություններ դեռ չեն ձեռք բերվել։ Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի շրջանակում ստեղծված «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ընկերությունը ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքներով կներկայացնի առաջարկ նոր էներգաբլոկի կամ էներգաբլոկների տեսակի և հզորության մասին: Թե երբ են ներկայացնելու այդ առաջարկը, գործադիրը չի տեղեկացնում: ԱՄՆ փոխնագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում Երևանն ու Վաշինգտոնը խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին համաձայնագիր ստորագրեցին, փոխնախագահ Վենսն էլ հայտարարեց՝ ամերիկյան միջուկային ռեակտորները Հայաստանը կհասնեն, Մոսկվայի արձագանքը չուշացավ. ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, թե Հայաստանը Ռուսաստանի առաջարկին իրական այլընտրանք չունի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |