Միքայել սրբազանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ-ից և տեղափոխվել առաջնորդարան![]() 17 փետրվարի 2026 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից։ Նրան ուղեկցել է բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։ Արքեպիսկոպոսը նշել է, որ իր առողջական վիճակն այժմ ավելի լավ է, քան նախկինում էր։ Լրագրողները փորձել են հարց ուղղել նաև նրա հոգևոր ծառայակից ընկերների վերաբերյալ, սակայն արքեպիսկոպոսը թույլ չի տվել հարցն ամբողջությամբ ձևակերպել, հայտնում է Factor.am-ը: «Իմ ծառայակիցներին բան չունեմ ասելու, իրենք գիտեն իրենց անելիքը»,- ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և նստել մեքենան։ Նրան պետք է ուղեկցեն Շիրակի թեմի առաջնորդարան, որտեղ նա պետք է կրի տնային կալանքը։ Լրագրողի հարցին պատասխանելով՝ Աջապահյանը նշել է, որ կարոտել է Գյումրին։ 2025 թվականի հունիսից կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փետրվարի 6-ին փոխվել է տնային կալանքով։ Կալանքի ընթացքում առաջացել է նրան վիրահատելու անհրաժեշտություն, և բժշկական միջամտությունը իրականացվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրել են 2024 թվականին արված հայտարարության համար՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |