Փոխվարչապետն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են գործակցությունը Կոսի այցին և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ![]() 17 փետրվարի 2026 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանը պայմանավորվել են շարունակել աշխատանքները համագործակցության ուղղությամբ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցին և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ: Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացմանն առնչվող հարցեր, և առանձնակի ընդգծվել է ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը։ Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի վերաբերյալ՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Զրուցակիցները քննարկել են նաև Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում համատեղ իրականացված աշխատանքները։ Հայաստան-ԵՄ գագաթաժողովը նախատեսված է 2026-ի մայիսին Երևանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |