Դըկոտինյին՝ Ֆրանսիա-Հնդկաստան կապերի մասին. «Երկու ռազմական տերություններ, ՀՀ երկու վաղեմի բարեկամներ»![]() 18 փետրվարի 2026 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ու Հնդկաստանը երկու մեծ ժողովրդավարություններ են, երկու ռազմական տերություններ և Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ, գրել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում: Նա անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին Հնդկաստան, որը մեկնարկել է փետրվարի 17-ին: «Երկու մեծ ժողովրդավարություններ, երկու ռազմական և տեխնոլոգիական տերություններ, Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ»,-ասվում է գրառման մեջ: Մակրոնի այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ արհեստական բանականության ոլորտում համագործակցության, ինչպես նաև Dassault Rafale կործանիչների վերաբերյալ բազմամիլիարդանոց գործարքի շուրջ։ ՀՀ-ն ռազմատեխնիկական համագործություն է ծավալում ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հնդկաստանի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |