Ներկայացվել է առավել մեծ թվով ազգային փոքրամասնությունների ցանկը, որոնք պետք է ներկայացված լինեն ԱԺ-ում![]() 19 փետրվարի 2026 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մշտական բնակչության թվով առաջատար չորս ազգային փոքրամասնությունները, ըստ 2022 թվականին անցկացված մարդահամարի արդյունքների, հետևյալն են՝ Եզդի՝ 31 հազար 79 Ռուս՝ 14 հազար 76 Ասորի՝ 2 հազար 755 Քուրդ՝ 1 հազար 663 Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակը կարող է ներառել երկրորդ մաս, որտեղ ընդգրկվել են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրական ցուցակի երկրորդ մասը բաղկացած է 4 բաժնից, և յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ։ Եթե որևէ բաժնում տվյալ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չի ընդգրկվել, ապա այդ բաժինը չի լրացվել։ Ընտրական ցուցակի երկրորդ մասում ներառված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում։ ՀՀ Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ապահովված է ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը Ազգային ժողովում։ Ազգային ժողովի 4 ամենամեծ համայնքները (եզդիներ, ռուսներ, ասորիներ, քրդեր) ունեն երաշխավորված տեղեր՝ խորհրդարանի կազմում ընդգրկված լինելու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |