ԵԽ պատգամավորը ԵՄ-ին հորդորել է քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատման համար![]() 19 փետրվարի 2026 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆեռնանդ Կարտհայզերը կրկին դիմել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարությանը՝ կոչ անելով ավելի հստակ և գործնական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ։ Նա նախազգուշացրել է, որ հարցը կարող է վնասել Հայաստան–Ադրբեջան խաղաղ գործընթացում արձանագրված փխրուն առաջընթացին, հայտնում է Արմենպրեսը: Կարտհայզերը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ուղղված նամակում շեշտադրել է, որ Բաքվում անցկացված դատավարությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և չեն համապատասխանել օրինականության ու թափանցիկության չափանիշներին։ Եվրախորհրդարանականը ԵՄ-ին կոչ է արել միջամտել՝ նպաստելու պահվող բոլոր հայերի անվերապահ ազատ արձակմանը՝ կարևորելով նաև միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Կարտհայզերի դիմումին ի պատասխան՝ Կայա Կալասի գրասենյակից նշել են, որ ԵՄ-ն հետևել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարություններին։ Պատասխանում ընդգծվել է, որ արդար դատաքննության իրավունքը և կալանքի պատշաճ պայմանները հիմնարար իրավունքներ են, և ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել իրենց միջազգային պարտավորությունները։ Կալասի գրասենյակից նաև հավաստիացրել են, որ ԵՄ-ն շարունակել է խրախուսել կողմերին օգտվել օգոստոսից ի վեր խաղաղ գործընթացում ձևավորված մթնոլորտից՝ լուծելու դեռևս չլուծված հարցերը, այդ թվում՝ հումանիտար խնդիրները։ Կարտհայզերը նախորդ տարվա մարտին ևս բարձրաձայնել է Բաքվում պահվող հայերի հարցը։ Եվրոպական խորհրդարանը շարունակել է օրակարգում պահել Բաքվում ապօրինաբար պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |