Դատարանը վարույթ է ընդունել ՀԱԵ հայցերը կարգալույծ քահանայի դեմ![]() 19 փետրվարի 2026 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Վարույթ է ընդունվել ՀԱԵ ներկայացրած երկու հայցադիմումը ընդդեմ կարգալույծ հռչակված նախկին քահանա Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ Տեր Թադե) դեմ, հայտնում է Panorama.am-ը: Առաջին հայցը դատարան է մուտքագրվել փետրվարի 10-ին։ Հաջորդ օրը այն մակագրվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանին, իսկ փետրվարի 18-ին դատավորը որոշել է այն ընդունել վարույթ։ ՀԱԵ-ն դատարանին դիմել է՝ պահանջելով պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին վերադարձնել Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ներառյալ՝ բանալիները։ Բացի այդ, պահանջվել է արգելել Թախմազյանին մուտք գործել Սբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան հատվածներ։ Հայցով նաև առաջադրվել է պահանջ հօգուտ ՀԱԵ-ի բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Նույն օրը ներկայացվել է ևս մեկ հայց նախկին քահանայի դեմ։ Եկեղեցին դատարանից խնդրել է պարտավորեցնել Թախմազյանին և Հռիփսիմե Խաչատրյանին վերադարձնել եկեղեցուն պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ միաժամանակ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։ Բացի այդ, ՀԱԵ-ն խնդրել է պատասխանողներից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, ներառյալ՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Այս հայցադիմումն ևս մակագրվել է նույն դատավորին, որը որոշում է կայացրել այն ընդունել վարույթ։ Մինչդեռ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմո Աբովյանը վարույթ է ընդունել կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացրած հայցադիմումը։ Վարույթ է ընդունվել նաև Տեր Թադե քահանա Թախմազյանի՝ Արամայիս Թախմազյանի հայցը, որի վերաբերյալ որոշումը կայացրել է դատավոր Հովհաննես Մելքոնյանը։ Դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է ապահովել կարգալույծ քահանաների պաշտոնավարումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |